Իրանում 12 ադրբեջանցի մտրակի 74 հարված կստանա ԼՂ-ում Ադրբեջանի բանակին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

իրան

Իրանում դատարանը վճիռ է հրապարակել 12 ադրբեջանցի ակտիվիստի գործով, որոնք 2020-ի սեպտեմբերի 28-ին Իրանում բողոքի ակցիա են արել՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի սանձազերծած գործողություններին, այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ աղբյուրի՝ 12 ադրբեջանցիներ դատապարտվել են 7 ամիս 16 օրվա ազատազրկման՝ իրավապահ մարմինների աշխատակիցներին չենթարկվելու մեղադրանքով: Նրանք նաև մտրակի 74 հարված կստանան «հասարակական կարգի կոպիտ խախտման» համար:   

--00—ԼՄ