ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24 News
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին տեղեկացնում է, որ օպերատիվ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակն այսուհետ նույնպես կգործի Օպերատիվ շտաբի ներկայիս՝ Աբովյան 9 հասցեում։
Կենսաթոշակների, նպաստների, այլ սոցիալական վճարումների գործընթացի կազմակերպման և դրանց շուրջ տեղեկատվության տրամադրման համար հնարավոր է դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն։
--00—ՄՀ