ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24 News
Աֆղանստանում իրադրության ապակայունացումը մեծացնում է ՀԱՊԿ երկրներ ահաբեկիչների ներթափանցման և թմրամաքսանենգության աճի ռիսկերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոպանցմամբ՝ հայտարարել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Իրադրության ապակայունացումն Աֆղանստանում ահաբեկչության և թմրանյութերի արտահանման ռիսկեր կստեղծի ՀԱՊԿ-ի պետությունների տարածքում»,-ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, որն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
--00—ՄՀ