ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Աֆղանստանի հյուսիս-արևելքում Բադահշան նահանգում անհայտ հիվանդության հետևանքով առնվազն 13 երեխա է մահացել։ Հիվանդությունը նման է թոքաբորբի ախտանիշների։
Աֆղանստանի իշխանությունը հիվանդության և երեխաների մահվան պատճառների վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակել։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունը հայտնել էր Ուհան քաղաքում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցչի բռնկման մասին։