ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել։ Այժմ նա ինքնամեկուսացման մեջ է: Այս մասին հայտնում է «Արմսպորտ»-ը` հղում անելով փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։
Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև դարպասապահ Սերխիո Ռիկոյի, պաշտպան Խուան Բերնատի և կիսապաշտպան Նաթան Բիտումազալի մոտ։
Այս մրցաշրջանում 34-ամյա Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
--00--ԱԹ