ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24 News
Ճապոնիայի արեւմուտքի Կիոտոյի պրեֆեկտուրայի Բժշկական համալսարանի աշխատակիցները պարզել են, որ նոր կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը կարող է 21,1 ժամ պահպանվել մարդու մաշկի վրա: Հունվարի 26-ին այդ մասին հաղորդել է սինգապուրյան The Straits Times թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ըստ որում պլաստիկե մակերեւույթին «Օմիկրոն» տարբերակը կարող Է գոյություն ունենալ 193,5 ժամ: Երկու դեպքում էլ այն պահպանվելու ավելի երկարատեւ ժամկետ է ցուցաբերել, քան վարակի մյուս շտամները: Մինչդեռ «օմիկրոնը» եւ մյուս տարբերակները 15 վայրկյանում ոչնչանում են սպիրտե հիմքով սանիտայզերի հետ շփվելուց հետո, ընդգծում է թերթը:
Կորոնավիրուսի նոր շտամը (В.1.1.529), որն ստացել է «Օմիկրոն» անվանումը, սկսել Է Հարավաֆրկյան Հանրապետության եւ Աֆրիկայի յոթ այլ երկրների տարածքում տարածվել 2021 թվականի աշնան վերջին: Ներկայումս այն հայտնաբերվել է աշխարհի պետությունների մեծ մասում: Գիտնականների ենթադրություններով՝ «Օմիկրոնն» զգալիորեն ավելի վարակիչ է, քան դելտա շտամը, սակայն ըստ որում կենսաբանները կարծում են, որ COVID-19-ն «Օմիկրոնով» վարակվածների մոտ ընթանում է ավելի թեթեւ ձեւով:
--00—ՄՀ