ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
«NHK»-ն, հղում անելով Ճապոնիայում վարչապետ Սինդձո Աբենի հայտարարությանը, գրում է, որ կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրությունն իշխանությունը մտադիր է երկարաձգել մինչև հունիսի 6-ը։
Ըստ Աբենի՝ արտակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգման հարցի առնչությամբ որոշում կկայացվի՝ հիմք ընդունելով մասնագիտական կարծիքները։ Հնարավոր է նույնիսկ, որ երակաձգվի ոչ թե մինչև հունիսի 6-ը, այլ մինչև մայիսի վերջ։
Նշենք, որ այս պահին Ճապոնիայում վարակակիրների թիվը 14,305 է, որից 455-ը մահացել է, 2,975-ը՝ ապաքինվել: Երկրում այս պահին ակտիվ վարակակիր է 10,875 մարդ: Թեստ է հանձնել 174,150 մարդ: