ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24 News
Ճապոնիայի կենտրոնական մասի Նիիգատայի համալսարանի հետազոտողները ենթադրություն են հայտնել, թե երկրում նոր կորոնավիրուսի դելտա շտամի տարածումը կարող էր դադարել դրա ինքնաոչնչացման հետեւանքով: Այդ մասին ասված է նոյեմբերի 22-ին Sankei Shimbun թերթում զետեղված նյութում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճապոնացի գիտնականների տեսության համաձայն՝ շտամի համագենում կուտակվել են չափազանից շատ մուտացիաներ, որոնք հանգեցրել են nsp14 առանցքային սպիտակուցի աշխատանքի փոփոխության, սպիտակուց, որը պատասխանատու Է վիրուսի կազմության մեջ սխալների ուղղման համար: Այդ պատճառով սպիտակուցը դադարել Է գոծել նորմալ կերպով, ինչն, իր հերթին, հարուցել Է անկանոնություններ շտամի վերարատադրության գործընթացում եւ, որպես հետեւանք՝ դրա ինքնաոչնչացման: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակումների թվի խոշոր բռնկում Է արձանագրվել հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին, երբ Տոկիոյում տեղի Էին ունենում Օլիմպիական խաղերը: Երկրում կանոնավորապես նորանում Էր ախտահարվածների քանակի օրական աճի հակառեկորդը, սակայն սեպտեմբերին դրությունն զբալիորեն բարելավվել Է: Այժմ Ճապոնիայում համաճարակի Էական անկում Է դիտվում. նոյեմբերի 21-ին, օրինակ՝ արձանագրվել Է ախտահարման ընդամենը 143 նոր դեպք: Դա օգոստոսի վերջի առավելակետային ցուցանիշների շորջ 1 տոկոսն է։
--00—ՄՀ