ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պլանավորում է երկրում ապրիլի 8-ին արտակարգ դրություն հայտարարել, պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Արտակարգ դրության հաստատումը երկրի իշխանությանը թույլ կտա բնակչությունից պահանջել փողոց դուրս չգալ, հրաժարվել զանգավածային միջոցառումներից, պահպանել պահանջված հիգիենան։ Միաժամանակ ոչ մի տուգանք չի սահմանվելպահանջները չկատարելու դեպքում։
Առաջին հերթին արտակարգ դրությունը վերաբերում է Տոկիո և Օսակի խոշոր քաղաքներին։
Նախորդ օրը հաղորդվել էր, որ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4,5 հազարի, մահացել է 104 մարդ։