ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24 News
Ճապոնիայում հայտարարված արտակարգ դրությունը տարածվում է երկրի ամբողջ տարածքում և կպահպանվի մինչև մայիսի 6-ը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սինձո Աբեն:
Ապրիլի 7-ին արտակարգ դրություն է սահմանվել Տոկիոյում, Օսակայում և ևս 5 պրեֆեկտուրայում: Գործողություններն իշխանությանը թույլ են տվել փակել դպրոցները և չեղարկել մեծամասշտաբ միջոցառումները: Միաժամանակ մարդկանց տեղաշարժի սահմանափակում Ճապոնիայում չկա:
Ճապոնիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը անցել է 9000-ից: