ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որում նշել է, որ ինքն ու կառավարության և խորհրդարանի ղեկավարությունը գտնվում են Կիևում ։
«Բոլորս այստեղ ենք և պաշտպանում ենք մեր անկախությունը, մեր պետությունը և այդպես կլինի շարունակ»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ, «CNN» հեռուստաալիքը Զելենսկու կողմից Կիևը լքելու մասին տեղեկություն էր տարածել:
Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
--00--ԱՀ