2024 թվականին Բելառուս է այցելել 300 հազար ուկրաինացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

236873-08

2024 թվականին Բելառուս ժամանած ուկրաինացիների թիվը կազմել է 300 հազար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Անցյալ տարի Ուկրաինայից Բելառուս է ժամանել 300.000 մարդ, հիմնականում գաղտնի հատել է սահմանը, երբ ինձ տեղեկացրին, չհավատացի, ասացի՝ կրկնակի ստուգեք, գուցե սխալվել են, 300.000 մարդ ժամանել է։ Մենք նրանց չենք կալանավորում, չենք ձերբակալում, հարցնում ենք՝ տղերք, ո՞ւր եք գնում, մենք նրանց օգնում ենք»,- ասել է նա։

Լուկաշենկոն հավելել է, որ ուկրաինացիների մի մասը գնում է Լեհաստան, մյուսները՝ Ռուսաստան։ Բելառուսում մնացածների համար երկրի իշխանությունները տրամադրում են աշխատանք, անվճար կրթություն, առողջապահական ծառայություններ և 50% զեղչ կոմունալ ծառայությունների համար:

--00—ՅՄ