ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Իրավունք չունեմ այդ հարցին պատասխանելու, որովհետև հիմա մտնում ենք բանակցությունների մեջ։ Այս մասին «Ազատություն TV»-ի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին՝ Արցախը համարո՞ւմ է Ադրբեջանի ամբողջականության մաս, թե ոչ, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից նման կոնկրետ դիրքորոշում դնելը և բանակցությունների գնալը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա»,- ասաց Սիմոնյանը։