ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Հայաստանը ժողովրդավարական պետություն է և կարող է դիտարկել Եվրամիությանն անդամության թեկնածու դառնալու հնարավորությունը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Չեմ ուզում շտապել, չեմ ուզում, որ ստացվի՝ միակողմանի ինչ-որ քայլ ենք անում։ Մեր ցուցանիշներով ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ ունենք, քան ԵՄ որոշ անդամներ։ Այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք, բայց պետք չի շտապել, կտրուկ շարժումներ անել։», - հավելեց ԱԺ նախագահը։
--00—ԱՊ