Փաշինյանը ստեղ Ղազախստան կսարքի, ախպորն ախպոր դեմ կհանի, որ ջրից չոր դուրս գա․ զոհվածի հարազատ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Զոհված զինծառայողների հարազատները գիշերն անցկացրել են գլխավոր դատախազության շենքի դիմաց։

Պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը հիշեցրել է, որ երեկ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը խոսել է իրենց հետ, բայց դատախազության ներկայացուցիչների երեկվա հայտարարություններից իրենք գոհ չեն։

«Ասացի՝ Դուք կարող եք տալ երաշխիքներ, որ վարչապետը ՀՀ-ն չի լքի, այսինքն՝ չի դիմի փախուստի, ասեց՝ չէ»,-պատմել է նա։

Հիշեցնենք, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները և հարազատները կրկին հավաքվել են գլխավոր դատախազության մոտ։ Նրանք պահանջում են անհապաղ քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ