Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 14, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն:



Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին տոնական օրվա կապակցությամբ:



Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ այս տոնը շատ կարևոր է ոչ միայն ֆրանսիացիների, այլև ամբողջ առաջադեմ մարդկության համար, քանի որ այն խորհրդանշական է ազատության, եղբայրության և հավասարության գաղափարների համար:



Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախության հռչակումից ի վեր ամենատարբեր ոլորտների զարգացման գործում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունն ու բարեկամական կեցվածքը:



Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել այցելության կապակցությամբ:



Զրուցակիցները կարևորել են հայ-ֆրանսիական առանձնահատուկ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և մտքեր են փոխանակել փոխգործակցության ներկա օրակարգերի և հետագա համագործակցության վերաբերյալ:



--00--ԶՀ