Փաստաբանների պալատի արձագանքը՝ փաստաբան Էրիկ Ալեքսյանյանի ձերբակալությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ՓՊ

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Սիլվի Տիգրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ, Փաստաբանների պալատը տեղեկացվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին, որի կապակցությամբ Պալատի նախագահը այցելել է փաստաբանին: Էրիկ Ալեքսանյանի հետ քննարկվել է պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր, վերջինս հայտնել է, որ այն կիրականացվի իր կողմից ընտրված փաստաբանների միջոցով: Նկատի ունենալով, որ առաջադրված մեղադրանքն առնչվում է Էրիկ Ալեքսանյանի մասնագիտական գործունեությանը՝ քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:

Հարգանքով՝

Փաստաբանների պալատի մամուլի ծառայություն»։

--00--ԱՀ