ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Թող հրապարակում մեծ ստրիպտիզով կազինո բացեն, եթե կրթությունը էլ կարևոր չի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց երգիծաբան, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Նարեկ Մարգարյանը։
Մարգարյանի համոզմամբ, համալսարանների միացման և Բրյուսովի ձուլման համար որևէ ռացիոնալ հիմնավորում չի ներկայացվում, կարծես թե քննությանը վատ պատրաստված ուսանողներ լինեն նախարարության ներկայացուցիչները։
Մարգարյանի կարծիքով, կրթության արդյունավետության որևէ հարց չի լուծվում, ընդհակառակը,՝ արդյունք տվող համալսարանը փորձում են ձուլել քիչ արդյունավետ համալսարանին։
Երգիծաբանի պնդմամբ, ԿԳՄՍ նախարարը կարծես թե փափուկ բարձ դնի ուսանողների գլխի տակ, որ հետագայում հարցը ինքնստինքյան լուծվի։
--00—ԱՊ