21-րդ դարը հենց գիտելիքինն է․ լավ կրթությունը մեր ապագայի հուսալի երաշխավորն է․ Հրաչյա Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որում նշված է. 

«Հարգելի՛ մանկավարժներ, սիրելի՛ աշակերտներ,



Ի սրտե շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Հանրակրթության բնագավառի ընթացիկ փոփոխությունները միտված են ներառականության, մատչելության ապահովմանը, կրթադաստիարակչական աշխատանքների արդյունավետության խթանմանը:

Վստահ եմ, որ ամենօրյա և նվիրյալ աշխատանքի արդյունքում մեր համատեղ ծրագրերն անպայման հաջողելու են: Բոլորիս ջանքերն ուղղված են, ոլորտի համալիր բարեփոխումների շնորհիվ, կրթության նոր որակ ձևավորելուն:

Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին: Հորդորում եմ լավ սովորել, քանի որ 21-րդ դարը հենց գիտելիքինն է:



Լավ կրթությունը ձեր ապագայի հուսալի երաշխավորն է լինելու, և մեր պետությունը հենց այդ ուղղությամբ է շարժվում:

Համոզված եմ՝ ուսուցիչների ուղղորդմամբ կկերտեք հայրենասեր, իրավագիտակից, արժանապատիվ քաղաքացու ուղին:



Բարի երթ…»:

--00--ԱՀ