ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Նոյեմբերի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20․10-ի սահմանում Chevrolet մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին, ապա բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։
Վարորդը զանգահարել է նաև Ոստիկանություն և կատարվածի մասին տեղեկություն հայտնել։
Մինչ դեպքի վայրում պարեկները ուժեղացված ծառայություն էին իրականացնում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ վրաերթի ենթարկվածը, հիվանդանոցի ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
--00—ԼՄ