ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Փետրվարի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:15-ի սահմանում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտի:
Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են, իսկ Mercedes-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 47 OX 007 համարանիշի ավտոմեքենային:
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների ամբողջական տվյալները: