ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հոկտեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 05։10-ի սահմանում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Գուրգեն Ղ․-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 15 կմ-ին, Բենիամին գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 45-50 տարեկան տղամարդու, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղում մահացել է։
Քննիչի հանձարարականով ավտոմեքնան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Պարզվում է մահացածի ինքնությունը։
--00—ԼՄ