ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Նոյեմբերի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչը՝ 22-ամյա Սամվել Շաղոյանը, իր վարած Նիվա մակնիշի ավտոմեքենայով Կապս գյուղի 2-րդ մայրուղու դիմաց վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 7-ամյա Արտեմ Ս.-ին, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ, ցավոք, բժիշկներն անզոր են եղել փրկել երեխայի կյանքը։
Հիվանդանոցից վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղ էլ նա ներկայացվել է Ախուրյանի քննչական բաժին։
Վրաերթի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
--00—ԼՄ