ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Այսօր հանդիպել եմ ԳՄՀԸ/GIZ տարածաշրջանային պորտֆոլիայի ղեկավար Անյա Վալդրաֆի, ԳՄՀԸ/GIZ-ի և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի/REC Հայաստան ներկայացուցիչների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Քննարկել ենք Արևելյան գործընկերության երկրներում Կանաչ գործարքի պատրաստվածության խթանումը (ProGRess) ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի կառավարության Կլիմայի միջազգային նախաձեռնության (IKI) միջոցով։
Ծրագիրը նպատակ ունի աջակցել գործընկեր երկրներում գյուղատնտեսական տարբեր արժեշղթաներում (տեղական կայուն սպառման, ներմուծման փոխարինման, ԵՄ-ի հետ առևտրի ներուժի համար) ավելի կայուն արտադրության մոդելների ներդրմանը»։
--00—ՅՄ