Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ դնի այդ ագրեսիային. Կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

․

Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հարավային Նևադայի հայկական մեծ համայնքը և կիսում եմ նրանց մտահոգությունները։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզի Լին:

«Արդեն մեկ ամիս է անցել շրջափակման սկզբից, որը հանգեցրել է պարենի, կենսական կարևոր դեղամիջոցների և հումանիտար օգնության հասանելիության դադարեցմանը։ Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ դնի այդ ագրեսիային»,- գրել է կոնգրեսականը։

--00--ԱՀ