ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմանում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Էջմիածին քաղաքի սկզբնամասում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» հուշարձանի մոտ, բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ը երեխաներն են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել ՀՀ ՆԳՆ տեսուչները, 2-ին՝ ոստիկանության աշխատակիցները իրենց ծառայողական ավտոմեքենաներով, իսկ 3-ին՝ շտապօգնության բժիշկները:
Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ և BMW-ի ու Mercedes-ի վարորդները գնում էին մասնակցելու հարսանեկան արարողության ու բոլոր վիրավորները նույն հարսանիքի մասնակիցներ են:
--00—ԼՄ