ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իր ապագայի շուրջ բանակցում է միայն փարիզցիների հետ։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով Ole-ին։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացին ցանկանում է շարունակել ելույթները Եվրոպայում, իսկ ՊՍԺ-ն միակ թիմն է, որի հետ ֆուտբոլիստի կողմը բանակցություններ է վարում պայմանագրի շուրջ։
Փարիզցիները Մեսսիին առաջարկել են երկարաձգել պայմանագիրը եւս մեկ մրցաշրջանով։
«Ինտեր Մայամին», որը նույնպես հետաքրքրված է աստղին հրավիրելով, արգենտինացու տրանսֆերի վրա հույս կարող է դնել միայն 2024 թվականի ամռանը՝ Ամերիկայի գավաթից հետո։
--00—ՅՄ