Երևանի ֆիզիկայի ինստիտուտում և Փարաքար համայնքում շչակներ կգործարկվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

շչակ

Մարտի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի արտադրական տարածքում անցկացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Մարտի 22-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: 

ՆԳՆ-ն Խնդրում է չանհանգստանալ։

--00—ԼՄ