Նիդերլանդները կակաչի նոր տեսակը կոչել է ԱՄՆ առաջին տիկնոջ անունով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

1108069

Նիդերլանդներում կակաչի նոր տեսակ են ստեղծել, որը կոչել են ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունով: ԱՄՆ նախագահի կնոջը «Ջիլ Բայդեն» կակաչները նվիրել է ԱՄՆ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Անդրե Հասփելսն իր պաշտոնական նստավայրում տեղի ունեցած արարողության ժամանակ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Ջիլ Բայդենը ցանկություն է հայտնել, որ իր պատվին անվանված կակաչները դառնան երկու պետությունների միջև երկարամյա բարեկամության նշան:

Հոլանդացիների կողմից նման պատվի են արժանացել ԱՄՆ առաջին տիկնանցից 7-ը: Նրանցից առաջինը եղել է ԱՄՆ նախագահ Գրովեր Քլիվլենդի կինը՝ Ֆրենսիս Ֆոլսոմ Քլիվլենդը, որի պատվին կակաչ է անվանվել 1800-ականների վերջին:

Իսկ Ջիլ Բայդենից առաջ Նիդերլանդները կակաչի մի տեսակ կոչել է նախագահ Ջորջ Ու. Բուշի կնոջ՝ Լորա Բուշի անունով, 2004 թ.-ին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ