Նիդերլանդները ժամանակավորապես կփակի իր դեսպանատունը Թեհրանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1134710

Նիդերլանդները որոշել է կիրակի օրը փակել Թեհրանում իր դեսպանատունը՝ հաշվի առնելով Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

«Թեհրանում Նիդեռլանդների դեսպանատունը և Էրբիլում հյուպատոսությունը այս կիրակի, որպես նախազգուշական միջոց, փակ կլինեն հանրության համար: ԱԳՆ-ն նման որոշում է կայացրել՝ կապված Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճի հետ», - նշվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ կիրակի օրը Նիդերլանդների ԱԳՆ-ն որոշում կկայացնի Իրանում և Իրաքյան Քրդստանում դիվանագիտական ներկայացուցչությունները երկուշաբթի օրը վերաբացելու վերաբերյալ:

--00—ՅՄ