ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24news
Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Դիլան Յեշիլգյոզը, ով, ըստ թուրքական լրատվամիջոցների, ունի հակաթուրքական հայացքներ, նոր որոշում է կայացրել, համաձայն որի՝ կին ոստիկաններին կարգելվի կրել գլխաշոր։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Յեշիլգյոզը մասնավորապես նշել է․ «Մենք ցույց ենք տալիս ոստիկանական համազգեստի անաչառությունը։ Ոստիկաններն այն անձինք են, որոնք ներկայացնում են կառավարությունը հատուկ առաքելությամբ։ Իսկ ուշադրություն գրավող կրոնական կամ քաղաքական խորհրդանիշները չեն պահպանում նրանց համազգեստի չեզոքությունը»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ