ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
2024 թվականին Գյումրին Անկախ Պետությունների Համագործակցության սպորտային մայրաքաղաքը կդառնա։ Այս մասին Սամարղանդում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Այս մասին խոսելիս ՌԴ ԱԳ նախարարը հայկական է անվանել նաև Ադրբեջանի Գաբալա քաղաքը․ «Որոշվել է, որ այս տարի ԱՊՀ-ի մարզական մայրաքաղաքը կլինի Մինսկը, իսկ 2024 թվականին՝ Գյումրի քաղաքը Հայաստանում։ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքների մասով հաջորդ տարի կլինի Տաշքենդը, 2025-ին՝ հայկական Գաբալան, 2026-ին՝ հայկական Կափանը»,-ասել է Լավրովը։
--00—ՅՄ