ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լու Բոնոյի հետ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ բաղադրիչներ։
--00—ԼՄ