Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Screenshot_1

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, այցի շրջանակներում Բայրամովը ծրագրում է ելույթ ունենալ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում, ինչպես նաև մասնակցել բարձր մակարդակի հանդիպումներին։

--00—ՅՄ