ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցն է կատարում, գրում է Hurriyet-ը։ Թուրք առաջնորդը հունիսի 12-ին և 13-ին կմեկնի Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան։
Hurriyet-ն ընդգծում է, որ Բաքու կատարած այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու օրակարգի առանցքային հարցերը և երկկողմ համագործակցությունը։
--00—ՅՄ