ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիայի Հանրապետություն: Այս մաին հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի կառավարությանն առնթեր գործող հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով է Ալիևը լինելու Թուրքիայում:
Նշվում է նաև, որ Անկարայում թուրքական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունենալիք հանդիպումների օրակարգում է երկու երկրների միջև առկա հարաբերություններին, համագործակցության էլ ավելի խորացմանն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին վերաբերող մի շարք հարցեր:
Հարաբերություններից զատ քննարկվելու են նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
--00—ԼՀ