Խնդիրը էսկալացիա թույլ չտալն է․ ՌԴ դատախազը՝ եռակողմ հանդիպման արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24news

anna

Հայ-ադրբեջանական սահմանային գոտում տեղակայված ՌԴ զինվորական դատախազները կշարունակեն նպաստել հայկական և ադրբեջանական կողմերի փոխգործակցությանը, այդ մասին Հայաստանի, ՌԴ եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպման ժամանակ ասել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, հաղորդում է ռուսական գերատեսչության մամուլի ծառայությունը․



«Հիմնական խնդիրը էսկալացիա թույլ չտալն է»,- նշել է նա։ 

Հիշեցնենք, այսօր՝ Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը։



--00—ՍՊ