ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Հունիսի 25-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 33-ամյա Տիմուր Շ.-ն: Նա 2021 թ. հոկտեմբերի 20-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
«Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին»,- ասված է հաղորդագրության մեջ:
--00--ԶՀ