ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24 , 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ավարտվել է, այն տևել է ավելի քան մեկ ժամ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հետաքրքիր է, որ այս հանդիպման ծրագրման մասին Երևանում ու Բաքվում նախօրոք չեն հայտարարել։ Ամենայն հավանականությամբ, այդ մասին որոշվել է բուն գագաթնաժողովի ընթացքում, երբ Փաշինյանն ու Ալիևն ակտիվորեն ինչ-որ բան էին քննարկում։
--00—ԼՀ