ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24 , 24News
Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Մինչ երկկողմ հանդիպումը ընդլայնված կազմով քննարկման ժամանակ ելույթով հանդես էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Բաքվի հետ հարցերի 80-90%-ը համաձայնեցված են և առաջարկել է ստորագրել պայմանագիրը։ Փաշինյանն այնուհետև դիտարկել է Նախիջեւանի հետ պարզեցված ընթացակարգերի մեխանիզմով կապ հաստատելու եղանակը։
Փաշինյանի ելույթի հետո հայ-ադրբեջանական խնդրի կարգավորմանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը՝ նշելով․ «Երևանի և Բաքվի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է»։
--00—ԼՀ