ՀՀ դեսպանը և Վրաստանի գյուղատնտեսության նախարարը քննարկել են առևտրատնտեսական ոլորտի հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

360134049_585424457112625_6639214334931577656_n.jpg

Հուլիսի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանը՝ այս համատեքստում ընդգծելով գյուղատնտեսության ոլորտում երկկողմ փոխգործակցության կարևորությունը։

--00—ԶՀ