Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր ամբողջական աջակցությունն է հայտնում Բորելի՝ ԼՂ հարցով հայտարարությանը 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

ss

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, կատարել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումն ու ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծված է  Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ տարածած հայտարարությունում:  

«Ֆրանսիան իր ափսոսանքն է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի համառ արգելափակման առիթով, որը հակասում է հրադադարի համաձայնությամբ ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին»,- ասված է հայտարարությունում:

Ֆրանսիան իր ամբողջական աջակցությունն է հայտնում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հուլիսի 26-ի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

«Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, կիրառել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։ Ֆրանսիան կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և բնակչությանը գազով ու էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը»,- նշված է նախարարության հայտարարությունում:

Հայտարարությամբ հիշեցնում են նաև ապրիլի վերջին Հայաստան և Ադրբեջան կատարած այցի ժամանակ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի հնչեցրած ուղերձը՝ Ֆրանսիան ԵՄ-ի հետ մեկտեղ լիովին հավատարիմ է մնում տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանը:

Հայաստանից հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներովՀումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Կոռնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատվածՀայաստանը խնդրել էոր ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂորտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատվածԲեռնատարներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում մակարոնեղենշաքարավազբուսական յուղկաթի փոշիաղմանկական կերդեղորայք:



--00—ՍՊ