ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով: Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Պետնախարարի խոսքերով, պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, նախաձեռնություն ցուցաբերել, չգերագնահատել միջնորդ երկրների ջանքերը և չթերագնահատելով ՝ դրանք ճիշտ օգտագործել:
«Պետք է չվախենալ դժվարություններից ու մնալ հաստատուն: Այս իրավիճակից դուրս գալու ուղիները որոշելու պատասխանատվությունը բոլորինն է, պետք է գործել ոչ թե վախվորած, այլ համարձակորեն»,-ասել է նա:
Ներսիսյանը նաև խոսել է այն մասին, որ պատրաստ են հանդիպել Բաքվի հետ ՌԴ խաղաղապահների տեղակայման կամ այլ անվտանգ վայրում․ «Ադրբեջանական կողմի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ ցանկացած այլ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ»,-ասել է Ներսիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ