ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Թուրքիայի Մալաթիայում միաժամանակ 9 շենք են պայթեցրել:
Փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած տների քանդումը շարունակվում է, գրում է Sputnik Азербайджан-ը։
Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում և արևմուտքում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։
Դա 1939 թվականի երկրաշարժից ի վեր նույն ուժգնությամբ ամենամահաբեր և ամենաուժեղ երկրաշարժն է եղել Թուրքիայում։
--00—ՍՊ