ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Կարեն Ասլանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտով Կարեն Ասլանյանը գերազանցեց հունգար Կրիսզիան Վանցզային 7:5 հաշվով:
Ասլանյանը պայքարը սկսեց որակավորման փուլից որտեղ հաղթեց շվեդ Օսկար Էրլանդսոնին (3:1 հաշվով), այնուհետ` 1/8 եզրափակիչում պարտության մատնեց Վրաստանից Գեորգի Շոտաձեին` 9:0: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտության մատնեց սերբ Մատե Նեմեշին` 10:1 հաշվով: Բայց պարտվեց կիսաեզրափակիչում` զիջելով ռուսաստանցի Նազիր Աբդուլաևին:
Կարեն Ասլանյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճել 2018, 2019 թվականներին: