ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացի է, նրա հյուպատոսական օգնության հարցով զբաղվում է ՀՀ ԱԳՆ-ն, որը պաշտպանելու է իր քաղաքացու իրավունքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ 24News-ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան Լաչինի անցակետից ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարարին։
Ավելի ուշ լուրը հաստատեց վերջինիս կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ նշելով, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։
--00—ՅՄ