ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Փաշինյանը ԵԽ-ում չի ասել, թե կոնկրետ որ դաշնակցից է հիասթափվել։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում նշեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
« ԵԽ-ում որևէ սենսացիոն հայտարարություն չի արվել, Փաշինյանի ելույթում կոնկրետ երկրի անուն չէր նշվել, թե որ երկրից է հիասթափությունը, բայց դաշնակիցներից կար հիասթափություն, իսկ այդ հիասթափությունը բազմաթիվ հանգամանքներում արտահայտվել է», - մասնավորապես նշեց փոխնախարարը։
Նախարարի տեղակալը հարցազրույցի ընթացքում նշեց նաև, որ տեղի ունեցող ընդհանուր բարեփոխումներում ԵՄ-ն Հայաստանի հիմնական գործընկերներից է և որ հայկական կողմը պատրաստ է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ