ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, ես ասել եմ, որ այդ ամենը իրավական գնահատականի արժանացնելու խնդիր կա։ Վերջին շրջանում տեղի է ունեցել ՔԿ նոր ղեկավարի նշանակում, և այդ հարցով զբաղվելը լինելու է կարևոր խնդիր, որը առաջադրել եմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ քիչ առաջ Փաշինյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հարգանքի տուրք մատուցեցին Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին:
«Տեղի է ունեցել բռնի ուժով՝ բանակի ներգրավմամբ, քաղաքացիական բողոքների ճնշում և սպանություններ։ Այս ամենը պետք է ինչ-որ իրավական գնահակատական ստանա»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր մարտիմեկյան իրադարձությունների 17-րդ տարելիցն է, որի հետևանքով զոհվեց 10 մարդ։
--00—ՅՄ