Սենտիմենտը` սենտիմենտ, բայց պետք է գործենք բանաձևերով․ Փաշինյանը՝ Բաքվում գտնվող հայ գերիների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

photo_2025-03-01_11-04-01

Զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները կիսում եմ, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց պահանջներն ու արձանագրումները, որոնք արվում են։ ԱԳՆ-ն էլ, ես էլ հանդես ենք եկել հայտարարությամբ, որոնք հստակ գնահատականներ են տալիս, և այդ ուղղությամբ արվում է հնարավոր դիվանագիտական աշխատանքներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Բաքվում գտնվող հայ գերիների մասին։

«Աշխարհը ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, թե բոլոր դեսպաններին հրավիրեցինք, ձևակերպեցինք՝ հարցը լուծվելու է։ Ոչ, այդպես չէ։ Սենտիմենտները` սենտիմենտներ, բայց մենք պետք է գործենք բանաձևերով»,- ասել է նա։

--00—ՅՄ