Բաքվում Բակո Սահակյանը հայտարարել է, որ արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

85986632_0_78_1503_923_1920x0_80_0_0_23b7c8ff2581b5daac3e3130e18cd234

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բաքվում իրականացվող «դատավարության» ժամանակ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ և´ նախաքննության փուլում և´ հիմա պնդում է, որ արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ:

Բացվածքով` առավել պարզ ասած, նախագահն ասում է, որ հիմքում ունենալով ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան հոդվածն ու ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակներն ու սկզբունքները, 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժումն ու ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով գնալն, արցախցիների օրինական իրավունքն է եղել: 

Բակո Սահակյանը, չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը, դատարանում պնդել է, որ ինքը, այդ հոդվածով անցնող մեր մյուս հայրենակիցներն, ապօրինի, քրեորեն պատժելի որևէ արարք չեն կատարել»:

--00—ՅՄ